ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Կոդեինը` դեղատոմսով
Թմրամիջոցների վերահսկման դաշնային ծառայությունը (ԹՎԴԾ) հույս ունի, որ գարնան ավարտին կկարողանա արգելել կոդեին պարունակող դեղամիջոցների՝ առանց դեղատոմսի վաճառքը: Վաճառվող ապրանքի 1/3 մասից ավելին «Ֆարմստանդարտ»-ի արտադրությունն է:
Ռուսաստանում մինչ գարնան ավարտը կմտցվի կոդեին պարունակող դեղամիջոցների դեղատոմսային վաճառք, - փոխանցում է «Ինտերֆաքս»-ը ԹՎԴԾ-ի տնօրեն Վիկտոր Իվանովի խոսքերը:
Ավելի վաղ Իվանովն ասել էր, որ կոդեին պարունակող դեղորայքի միայն դեղատոմսով վաճառքի պահանջը կարող է շրջանառության մեջ մտնել մայիսի 1-ից: Նման պահանջի նախագիծը տեղադրված է Առողջապահության և սոցիալական զարգացման կայքում: Փաստաթուղթը գտնվում է քննարկման փուլում: Այս մասին ասաց նախարարության մամուլի քարտուղարը՝ հրաժարվելով մանրամասն մեկնաբանություններից:
«Ֆարմէքսպերտ» մարքեթինգային հետազոտության կենտրոնի տվյալներով` Ռուսաստանում վաճառվում է կոդեին պարունակող 22 դեղամիջոց՝ որպես ցավազրկող և սրտխառնոցի դեմ, օրինակ, պենտալգինի մի քանի տեսակներ` նուրոֆեն, սեդալգին և այլն:
2010 թ. վաճառվել է 92,49 մլն տուփ կոդեին պարունակող դեղամիջոց` 306,3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Հաշվարկներն արվել են «Ֆարմէքսպերտ»-ի կողմից: Վերլուծաբանների տվյալներով` ռուսական դեղագործական շուկային բաժին է ընկնում կոդեին պարունակող դեղամիջոցերի վաճառքի 2%-ից էլ քիչ: Սակայն անցած տարի նման դեղամիջոցերի վաճառքն ավելացել է 20,86%-ով` գնի և 25%-ով` տուփերի մեջ: Իվանովը վստահեցնում է, որ այս հաբերի պահանջարկն աճել է թմրամոլների հաշվին, հատկապես այն շրջաններում, որտեղ սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակն ու աշխատավարձը ցածր է, գործազրկությունը` շատ:
Վաճաքի առաջատար «Ֆարմստանդարտ»-ի Պենտալգին դեղամիջոցը 2010 թ. վաճառվել է 34,56 մլն տուփ` 93,35 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ: Տուփերի քանակով շուկայում դա կոդեին պարունակող դեղամիջոցների 1/4 մասն է կազմում, իսկ գնային առումով` 1/3-ից մի քիչ ավելին:
Շուկայում «Ֆարմստանդարտ»-ի ընդհանուր վաճառքի վրա կոդեինի դեղատոմսային դեղամիջոցների շարքում հայտնվելը չի ազդի, քանի որ վերջերս ընկերությունը շուկա է հանել կոդեին չպարունակող Պենտալգին: Այս մասին հայտնում է ընկերության ֆինանսների գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Արխանգելսկայան:
Կարդացեք նաև
Գյոթեի համալսարանի, Կենտական համալսարանի և Գաննովերի բարձրագույն բժշկական դպրոցի հետազոտողները գտել են պոտենցիալ դեղորայք COVID-19-ի դեմ, հայտնում է Eurek Alert-ը: Պարզվել է, որ արդեն օգտագործման...
Հակաբիոտիկների օգտագործման աճը՝ նրանց նկատմամբ վիրուսի կայունության զարգացման գործոններից է: ԱՀԿ տվյալներով` բակտերիալ վարակների դեմ հակաբիոտիկների անարդյունավետության հետևանքով...
Հայտնի է, որ գրիպը ծանր և բարդություններով են տանում երեխաներն ու 60 տարեկանն անց մարդիկ: Ռիսկի խմբում են նաև թոքերի (բրոնխիալ ասթմա և այլն), սիրտ-անոթային համակարգի (սրտի բնածին արատներ, սրտի իշեմիկ հիվանդություն...
Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության «Ֆարմզաշչիտա» գիտաարտադրական կենտրոնը, հաշվի առնելով չինացիների և ֆրանսիացիների փորձը, մշակել է կորոնավիրուսային վարակի բուժման...
Գրեթե յուրաքանչյուրի տնային դեղատուփում կա ասպիրին։ Շատերն այն համարում են բավականին անվնաս միջոց, և հաճախ են ընդունում։ Սակայն ասպիրինն այնքան էլ անվնաս չէ, որքան ընդունված է համարել...
ԱՄՆ Լուիզիանա նահանգի համալսարանում հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տվել տարեց մարդկանց համար ամենավտանգավոր դեղերըը: Գիտնականները ցանկանում էին պարզել, թե որ դեղերն ունեն...
Ավստրալիայից գիտնականները հայտնաբերել են, որ բժիշկներին լավ հայտնի «ոջիլի դեմ դեղամիջոցը»՝ հակամակաբուծային իվերմեկտին պրեպարատը, օժտված է նոր տեսակի կորոնավիրուսը ընդամենը 48 ժամվա ընթացքում սպանելու ունակությամբ...
Նյու-Յորքի հիվանդանոցներում COVID-19-ի բուժման համար կիրառում են վիտամին С-ի մեծ դեղաչափեր: Չինաստանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն խոստումնալից մոտեցում է...
Իբուպրոֆենը ԱՀԿ կարևորագույն դեղերից մեկն է: Սակայն կազմակերպության մասնագետները կորոնավիրուսի դեպքում խորհուրդ չեն տալիս կիրառել այնպիսի դեղեր, որոնք իբուպրոֆեն են պարունակում: Թե ինչու պետք է հրաժարվել...
Բժիշկ-թերապևտ Զաքար Լեյկինը Russia Today հրատարակչությանը պատմել է մի դեղի մասին, որով այսօր բուժում են նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդներին: Ուշագրավ է, որ այն ստեղծվել է դեռևս 70 տարի առաջ...
Նոր հետազոտության ժամանակ Պարկինսոնով հիվանդներին տվել են պլացեբո՝ խոստանալով 75%-ով բարձրացնել դոֆամինի արտադրությունը: Հենց այս նյարդամիջնորդանյութի անբավարարությամբ է պայմանավորված հիվանդության զարգացումը...
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
Մասնագետների կարծիքով ցավազրկող պրեպարատների ազդեցությունն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ ուշադրությունը կենտրոնացրել են ցավազրկող...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն